News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դիտարկում է Ռուսաստանի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկոյի սպանության այն վարկածը, ըստ որի նրան սպանել են ՌԴ նախագահի հովանավորությամբ ՌԴ ԱԴԾ մաքսանենգության մասին գործի պատճառով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն։

«Վորոնենկովն աշխատում էր Ռուսաստանի թմրադեղերի ու մաքսանենգության հակազդման դաշնային ծառայությունում, նա գնդապետի կոչում ուներ, հայտնի էր «Երեք կետերի» մասին ռուսական գործով, որը հետաքննել էր նրա ստորաբաժանումը։ Նա հայտնաբերել էր, որ «Երեք կետ» խանութի կողմից իրականացվող կահույքի մաքսանենգությունը ՌԴ ԱԱԾ-ի մաքսանենգության  հսկայական սխեմայի ընդամենը մի մասն է եղել։ Այդ հետաքննության արդյունքներով աշխատանքից հեռացվել է ԱԱԾ մի քանի տասնյակ գեներալներ ու մասնավորապես այն մարդը, որը հետագայում զբաղեցրել է պաշտոն Ռոսնեֆթի Անվտանգության ծառայությունում ու եղել է Ռուսաստանի նախագահի մերձավորներից։

Այնպես որ հիմա նախնական վարկածներից մեկն է ԱԱԾ մաքսանենգության գործի պատճառով սպանությունը»,- հայտնել է գլխավոր դատախազը։

Ընդամենը քննությունը երկու վարկած ունի։ Երկրորդ վարկածը վերաբերում է Յանուկովիչի պետական դավաճանության մասին գործով Վորոնենկոյի վկայությանը։ Երկուսն էլ մշակման փուլում են, հայտնել է Լուցենկոն։

Հիշեցնենք, որ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանել են մարտի 23-ին Կիեւի կենտրոնում։ Նրա թիկնապահը վիրավորել է հարձակվողին, սակայն ինքն էլ է վիրավորում ստացել։ Ավելի ուշ մարդասպանը մահացել է հիվանդանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ