News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունն ամերիկյան դեսպանատներից եւ հյուպատոսություններից պահանջել է մանրակրկիտ ստուգել ԱՄՆ զբոսաշրջային վիզաներ ստանալ ցանկացող որոշ խմբերի, հաղորդում է Associated Press-ը: Գործակալությունը չի նշում, թե հատկապես ո՞ր խմբերի մասին է խոսքը:

Պահանջը ենթադրում է նաեւ վիզայի համար դիմողներին՝ սոցցանցերում ունեցած հաշիվների ստուգում, եթե վերջիններս կասկածվում են ահաբեկիչների հետ շփումների մեջ:

Հանձնարարականներն ուղարկվել են մարտի 17-ին ԱՄՆ դիվանագիտական բոլոր առաքելություններին: AP-ի հարցմանն ի պատասխան պետքարտուղարությունից ասել են, որ նման միջոցառումները «կոչված են ի հայտ բերել նրանց, ովքեր կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ