News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական հանարձակություն է անհրաժեշտ՝ խաղաղության մասին պայմանագիրը ստորագրելու համար, որը Հայաստանի զարգացման համար լայն հնարավորություններ կտա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը։  Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հասարակությունն ընդունում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դրույթները՝ արցախյան հարցում զիջումների եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ՝ հաշվի առնելով անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններն ու դրանց հետեւանքով երկրում հայրենասիրական քարոզչությունը՝ Մանուկյանը նշել է. «Զիջումների մասին դրույթը բացառապես մեր դրույթը չէ։ Դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մշակած առաջարկություններն են՝ համաձայնեցված Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ ծրագիրը, որի մասին մենք խոսում ենք, համաձայնեցված է առնվազն 5 կողմի հետ՝ Հայաստան, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներ»։ Ըստ նրա՝ դա խնդիր է, որը պետք է լուծեն Հայաստանի ներկայիս իշխանությունները։ 

«Այն, ինչ մենք անում ենք, գրեթե իշխանության խնդիրն է, առավել եւս, որ նրանք սկզբունքային համաձայնություն են հայտնել առաջարկած ծրագրի իրացման վերաբերյալ։ Մենք մեզ պատասխանատու ուժ ենք համարում, խաղաղություն հաստատելու անհրաժեշտություն ենք զգում, խաղաղ պայմաններում այլեւս զոհեր չենք ցանկանում՝ ինչպես դա եղել է վերջին 23 տարում։ Եւ երբ հանդիպում ես քաղաքացիների հետ, լսում նրանց կարծիքն ու մտահոգությունները, համոզվում ես, որ հասարակ քաղաքացիների շրջանում դա ավելի լավ է ընկալվում՝ ելնելով անձնական պատճառներից», -ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցը։

Եւ այժմ, համաձայն պատգամավորի թեկնածուի՝ այդ գաղափարն ավելի է տարածվում ու հանրաճանաչություն ձեռք բերում։

«Երկու ամիս առաջ վախ կար, «նորաձեւ չէր» խոսել խաղաղության մասին, բայց մենք համբերատար ենք եւ դանդաղ տարածում ենք այդ գաղափարը, քանի որ հավատում ենք, որ դա ճիշտ է։ Մենք հավատում ենք, որ դա է Հայաստանի զարգացման միակ ուղին։ Հավատում ենք, որ դա Հայաստանին շունչ քաշելու հնարավորություն կտա, կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը, երկիրը դուրս կգա շրջափակումից, ինչն ուժեղանալու հնարավորություն կտա։ Իսկ ուժեղ Հայաստանը Արցախի Հանրապետության ինքնորոշման ու անկախության գրավականն է», - ընդգծել է Արամ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ