News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է փոխի խնդիրների լուծման ներքին մոտեցումները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը:

Անդրադառնալով հարցին՝ Հայաստանին ավելի անհրաժեշտ է ԵՏՄ անդամակցությո՞ւնը, թե՞ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, քաղաքական գործիչը նշեց, որ զարգացումը հնարավոր է, եթե անգամ Լուսնի վրա հայտնվենք»: Զուրաբյանը հիշեցրեց, որ ԵՄ-ում էլ կան հետ մնացող երկրներ:

Որպես օրինակ նա նշեց Հունաստանին, որը Եվրոպայում պետականության աղբյուր է: «Այսինքն՝ հարցի դրվածքը սխալ է: Կարելի է բնակվել Հայաստանում կամ Անտարկտիդայում, Եվրոպայում կամ Ամերիկայում, քաղաքակիրթ մարդ լինել կամ հակառակը: Նույնը վերաբերում է քաղաքակրթություններին»,- նշեց Զուրաբյանը՝ ափսոսանք հայտնելով, որ մեր պետությունը ներսում այնքան չի հասունացել, որ առաջնահերթությունները հասկանա:  Միեւնույն ժամանակ նա նշեց, որ եթե Եվրոպան Հայաստանին նույնիսկ գրկաբաց ընդունի, քիչ բան կփոխվի, մինչեւ երկրի ներսում տեղի չունենա խնդրի լուծման մոտեցման փոփոխությունը: «Ընտրությունները լավ քննություն են՝ արդյոք դա կլինի՞ քայլ դեպի եվրոպական արժեհամակարգը»,- նշեց Արարատ Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
ԱԺ-ում լսումներ կլինեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններ…
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ամենաշատ