Չինական Գուանչժոուի 7-րդ ջերմակայանում շինարարական աշխատանքների ժամանակ հարթակի փլուզման հետեւանքով առնվազն ինը մարդ է զոհվել, եւս երկուսը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները, վթարը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ առավտյան:
Պատահարի վայրում իրականցվում են փրկարարական աշխատանքներ՝ տեղի իշխանությունների ղեկավարությամբ: Վթարի ենթադրյալ մեղավորները ձերբակալված են, պատճառները պարզվում են: