News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը հրապարակել է մի տեսագրություն  այն փոփոխությունների մասին,  որոնք տեղի են ունեցել Արկտիկայում վերջին 38 տարիներին, հայտնում է «Ռոսբալտը»։

ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ Արկտիկայում սառույցի հաստությունը նվազել է մինչեւ ռեկորդային ցածր նիշերի, ինչը թե ընդհանուր կլիմայական տաքացման, թե անբնական տաք ձմռան հետեւանքն է, համարում են գիտնականները։

Ըստ արբանյակային տվյալների՝ 1979-ից մինչեւ հիմա արկտիկյան սառույցների հաստությունը կրճատվել է երկու միլիոն քառակուսի կիլոմետրով։ Ընդ որում նշում են, որ 2016-ը ամենատաք տարին է եղել մետեոդիտարկումների պատմության մեջ։ Գլոբալ տաքացումը գիտնականները կապակցում են մարդու գործունեության հետ։ Նրանց կարծիքով մի քանի տասնյակ տարի հետո Արկտիկան ամռանը կհալչի, իսկ ձմռանը նորից կսառչի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ