News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի ԱԳՆ-ն համարում է, որ մարտի 25-ին Մինսկում ընդդիմության ակցիայի ժամանակ իրավապահ մարմինների գործողությունները միանգամայն համարժեք են եղել։ Այս մասին ասվում է հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Ահաբեկչական սպառնալիքի աճի ու տարածման պայմաններում իշխանությունների համար կարեւոր է լինել զգոն, գործել կանխարգելման մեթոդներով, այլ ոչ թե հետեւանքները հաղթահարել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մարտի 25-ին Մինսկում Բելառուսի իշխանությունների քաղաքականության դեմ չթույլատրված ակցիան ուղեկցվել է ոստիկանության ու ՕՄՕՆ-ի աշխատակիցների ակտիվ գործողություններով։ Ոչ պաշտոնական տվյալներով, իրավապահները ձերբակալել են մոտ 300 մարդու, որոնք մտադիր էին մասնակցել երթին։ Նախապես ծրագրված, բայց իշխանությւոնների հե տ չհամաձայնեցված երթը այդպես էլ չի կայացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ