Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մի խումբ հեծանվորդների մեջ, ինչի հետեւանքով չորս մարդ է տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին, հեծանվորդների գարնանային մրցույթի ժամանակ, որը կազմակերպել էր Շարլոտտենբուրգի Հեծանվային մարզական ակումբը։ Տուժել են հեծանվորդները ու դատավորներից մեկը։
Ոստիկանությունը համարում է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Դեպքի վայր շտապ օգնության չորս մեքենա է ժամանել