News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ջրամբարները անցած տարվա մակարդակից մի փոքր քիչ են լցված  ( 94 մլն խորանարդ մետրով), բայց ժամանակ դեռ կա։ Այս մասին NEWS.am–ի  թղթակցին հայտնել է Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։ Հիմա ջրամբարները լցված են 50 տոկոսով, հավելել է նա։

Ձյան հալչումը այս տարի ավելի դանդաղ  է տեղի ունենում, բայց դեռ երկու ամիս ժամանակ կա։ Բարձր լեռնային շրջաններում ձյունը դեռ չի հալչում, դրա համար էլ Ախուրյանի ու Ապարանի ջրամբարները, որոնց սնուցման գոտիները ավելի բարձր են, ավելի քիչ են լցված, քան անցած տարի։

«Բայց կարծում եմ՝ բավականաչափ ջուր կհավաքենք։ Ամեն դեպքում, Սեւանից լրացուցիչ ջուր վերցնելու անհրաժեշտության ամռանը չի լինի։ Կտեղավորվենք 170 մլն խորանարդ մետրի սահմանի մեջ»,- հայտնել է Նարիմանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ