News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վինձորյան ամրոցի շուրջ պահակախմբի փոփոխությունից առաջ պատնեշներ կտեղադրեն` ելնելով անվտանգության նկատառումների, հաղորդում է BBC-ն:

Ինչպես հստակեցրել է Թեմզայի հովտի ոստիկանության ներկայացուցիչ Սարա Գրեմը` պատնեշները պետք է լրացուցիչ պաշտպանություն ապահովեն մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար: Նրա խոսքով` այդ միջոցառումները ձեռնարկվում են Վեսթմինսթերում վերջին իրադարձությունների ֆոնին, որտեղ մարտի 22-ին 52-ամյա բրիտանացի Հալիդ Մասուդը հարձակվել է անցորդների վրա ու սպանել ոստիկանի: 

«Ես հույս ունեմ, որ Վինձորում մարդիկ ըմբռնմամբ կմոտենան պատնեշներ տեղադրելուն եւ կհասկանան` ինչու է դա անհրաժեշտ », - ասել է Սարա Գրեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ