News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում Հայաստանում ԱՄՆ դեսպանության համար հպարտության առիթ են: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Մենք նշանակալի համագործակցություն ունենք ռազմական ոլորտում»,- նշեց դեսպանը` հավելելով, որ համատեղ աշխատանքներն ուղղված են ռազմաբժշկական կարողությունների զարգացմանը, Հայաստանում պաշտպանական բարեփոխումների իրականացմանը: Այս գործընկերության շրջանակներում ԱՄՆ կողմից 48 միլիոն դոլարի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել Հայաստանին, մասնավորապես, բուժական պարագաներ, շարժական ռադիոկապի սարքավորումներ, ոչ մահաբեր այլ սպառազինություն:

«ԱՄՆ ռազմական կրթօջախներում տարբեր տեսակի ուսուցումների, դասընթացների են մասնակցել Հայաստանից 210 զինծառայողներ, իսկ ամերիկյան ռազմական ուժերի հումանիտար ծրագրերի շրջանակում 20 միլիոն դոլարի աշխատանքներ են իրականացվել այստեղ, ինչպիսիք են վերանորոգման աշխատանքները մանկատներում, հրշեջ կայաններում եւ այլ կառույցներում»,- ասաց ամերիկացի դիվանագետը:

Ռիչարդ Միլսն անդրադարձավ նաեւ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը: «Ինչպես ես միշտ նշում եմ, Հայաստանն արժանի է շատ բարձր գնահատականի անվտանգություն արտահանող երկիր դառնալու համար: ԱՄՆ կառավարությունը ողջունում է Հայաստանին աշխարհում խաղաղապահ առաքելություններին օժանդակելու հարցում նշանակալի ներդրման համար»,- նշեց ԱՄՆ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ