News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների եւ աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը: 

Կողմերն ընդհանուր հայտարարի եկան առավել սերտացնել ԱԻ ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջեւ՝ նշելով, որ դեկտեմբերին ստորագրված «ՀՀ ԱԻՆ եւ ԻԻՀ ՆԳՆ միջեւ արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրն, ըստ էության, նոր էջ է բացում համատեղ գործունեության խորացման եւ ընդլայնման համար:

Քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք շահագրգիռ գերատեսչությունների միջեւ փորձի փոխանակման եւ համատեղ վարժանքների իրականացման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարեւորեց Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ գործունեության դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման եւ կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաեւ Իրանի Կարմիր մահիկի ներգրավածության կարեւորությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում:

«Հարավային Կովկասը բնական եւ մարդածին աղետների ռիսկի տեսանկյունից պետք է հնարավորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսության եւ զբոսաշրջության զարգացումն առանց աղետների ռիսկի նվազեցման անհնար է: Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա»,-շեշտեց ԱԻ նախարարը:

Ի լրումն նախարար Տոնոյանն առաջարկեց Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում  սահմանել պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք  կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը:

Խոսելով 2 երկրների միջեւ փորձի փոխանակման հնարավորություններից՝ դեսպանը բարձր գնահատեց պետական ոլորտում հաշմանդամ աշխատակիցների ներգրավման ԱԻՆ-ի փորձը: 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ