News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Մոտ 200 մարդ որպես թեկնածու է գրանցվել մայիսին կայանալիք Իրանի նախագահական ընտրություններում։ Նման տվյալներ լրագրողներին հայտնել է Իրանի ՆԳՆ Ընտրությունների անցկացման շտաբի պետ Ալի Աստար Ահմադին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով՝ տեղի ժամանակով 12։45-ին գրանցման դիմում է ընդունվել 197 մարդուց՝ 189 տղամարդուց եւ 8 կնոջից։ Ամենատարեց թեկնածուն 82-ամյա ատամնաբույժն է։ Գրանցվածներից 54-ը գիտական աստիճան ունեն, 19-ը մարտական գործողությունների մասնակիցներ են, մանրամասնել է Ահմադին։

Մեծ ռեզոնանս է առաջացրել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելը։

Նշենք, որ երեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ-ում սկսվել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։ Համաձայն երկրի Սահմամադրության՝ նախագահ կարող է դառնալ երկրի 40 տարեկանից բարձր ցանկացած տեղաբնիկ։ Դիմումները կընդունվեն 5 օրվա ընթացքում, եւ արդեն առաջին օրը ավելի քան 100 մարդ է գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Ամենաշատ