News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է իր ֆիրմային անվանումը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փոխելու մասին: Ընկերության ապրանքային նշանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, չի փոփոխվել:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երբ 2007թ. ՎիվաՍելը միացավ ՄՏՍ խմբին, ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը եւ ապահովում էր հեռահաղորդակցության նորարարական ծառայությունների լայն շրջանակ՝ մատչելի եւ մրցակցային սակագներով:  Տարիների ընթացքում, արդեն «ՄՏՍ» խմբի կազմում, ընկերությունը փոխառեց խմբի լավագույն փորձը եւ օգտագործեց այն՝ ամենաժամանակակից ապրանքատեսակներն ու ծառայություններն իր բաժանորդներին առավել հասանելի դարձնելու համար: Ընկերության ֆիրմային անվանման մեջ «ՄՏՍ» անվանման օգտագործումը հերթական տրամաբանական քայլն է՝ «ՄՏՍ» խմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտեգրման գործընթացի համատեքստում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍ» ՀԲԸ կազմում ներառվել է 2007 թվականին: «ՄՏՍ»-ը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակ տրամադրող առաջատար օպերատորն է:

«ՄՏՍ»-ում ընդգրկվելուց հետո խմբի կոմերցիոն գործիքներն ու տեխնիկական փորձառությունը օգտագոծելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ ավելի ամրապնդեց նոր ցանցերի եւ ծառայությունների ներդրման, ինչպես նաեւ գործառնությունների որակի եւ արդյունավետության բարձրացման ոլորտում իր մրցակցային առավելությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ