News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարեւորում է Երեւանի նոր ձեւավորվելիք ավագանու բազմաբեւեռ լինելը: Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանը նշել է, որ այս առումով կարեւոր է  Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության մասնակցությունը:

«Կուզենամ, որ միաբեւեռ ավագանի չունենանք, ինչպես Ազգային ժողովում էր: Այս առումով շատ ուրախ եմ, որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» մասնակցում եմ ավագանու ընտրություններին»,- ասաց նա:

Կարինե Դանիելյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այս հինգ տարիների ընթացքում որոշ խնդիրներ լուծել է, սակայն կուտակվել են նաեւ բազում խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Դրանցից մեկը բնապահպանի խոսքով, քաղաքի ճարտարապետության հարցն է:

«Այն, ինչ կատարվում է քաղաքի կենտրոնում, շատ վտանգավոր է: Անկախության տարիներից հետո ամեն ինչ արվել է քաղաքի կենտրոնը գերծանրաբեռնված դարձնելու համար: Հանրապետության հրապարակի տարածքում բարձրահարկ շենքեր են կառուցում մեկը մյուսի հետեւից, այդ ճարտարապետությունն ազգի խայտառակությունն է»,-ասաց նա:

Բնապահպանի խոսքով, Երեւանի առջեւ այսօր ծառացած խնդիրները երկրի սխալ կառավարման արդյունք են. «Ընդհանուր երկրի համարակարգն է հիմնականում խանգարում քաղաքի զարգացմանը, որովհետեւ առաջնային է որոշ մարդկանց հարստացնելը, որը խանգարում է երկրի, քաղաքի զարգացմանը: Այդ մոտեցումն առաջին հերթին արտահայտվում է քաղաքաշինության մեջ, օրինակ, ինչն է ստիպում անընդհատ խտացնել կենտրոնը, շենքեր կառուցել, իհարկե, որոշ մարդկանց հարստացնելու խնդիրը, որը, սակայն, քաղաքի շահերից չի բխում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ