News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երեւանի բնակիչ Աշխեն Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 14.05.2017թ.-ին ընտրական հանձնաժողովի անդամը նախապես քվեարկած քվեաթերթիկ է հանձնել ընտրողին:

Հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 8/54 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը, քվեաթերթիկում իր նախընտրած կուսակցության դիմաց համապատասխան նշում կատարելու միջոցով քվեարկել է հիշյալ ընտրատեղամաս այցելած Լարիսա Սարգսյանի փոխարեն, որից հետո արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկն ու ծրարը հանձնել նրան` այդ կերպ խոչընդոտելով վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Աշխեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
ԿԸՀ-ն հաստատեց Երեւանի ավագանու կազմը
ՀՀԿ-ին բաժին է հասել 46 մանդատ, «Ելք» դաշինքին՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ 5 մանդատ...
Ամենաշատ