News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 1-ի նիստում հաստատեց Երեւանի ավագանու կազմը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ին բաժին է հասել 46 մանդատ, «Ելք» դաշինքին՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ 5 մանդատ:

ՀՀԿ-ից մանդատներ են ստացել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, «Synopsys Armenia» ՏՏ ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ռեժիսոր Արա Երնջակյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Հայաստանի փոքր ՀԷԿ-երի ասոցիացիայի նախագահ Նաիրա Նահապետյանն ու այլք:

«Ելք» դաշինքից մանդատ են ստացել Արայիկ Հարությունյանը, Անահիտ Բախշյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլք: Քաղաքապետի պաշտոնին հավակնող Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ԱԺ-ի պատգամավոր մնալ, առավել եւս, որ ավագանու ընտրություններում «Ելք»-ի պարտությունից հետո քաղաքապետի աթոռին չէր կարող հավակնել:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից մանդատ են ստացել կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու ընտրացուցակից եւս 4 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ