News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ըստ պաշտոնական վիճակագրության, մարտին հայրենական արդյունաբերությունը նորից դրական դինամիկա է գրանցել։ Արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի տեմպը, չնայած մի քիչ դանդաղել է փետրվարի համեմատ, բայցեւայնպես կազմել է երկնիշ թիվ՝ 17․2 տոկոս։ Քանի որ Հայաստանի Վիճվարչության նախնական տեղեկությունները չեն պարունակում մանրակրկիտ մանրամասներ, դիտարկենք հունվար- փետրվար ամիսների ցուցանիշները։

Տարվա առաջին երկու ամիսներին արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի տեմպը կազմել է 16․1 տոկոս։ Մետաղական հանքաքարի արտահանումը 1․5 տոկոսով նպաստել է ընդհանուր աճին։ Ավելի մեծ է եղել մշակող արդյունաբերության ավանդը՝ 12․0 տոկոս։ Այս ոլորտի վրա ազդել է սննդամթերքի ու ըմպելիքների արտադրության ծավալի աճը, նաեւ մետաղական հանքաքարի արդյունահանման հետ կապված հիմնական մետաղների արտադրությունը։ Ընդհանուր ցուցանիշը 2․1 տոկոսով մեծացրել է նաեւ բնական գազը ։ Միանգամայն հնարավոր է, որ դրան նպաստել է ցուրտ ձմեռը։

Այս տարվա փետրվարին Հայաստանում օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից 2-4 աստիճանով ցածր է եղել  (խիտ բնակեցված Արարատյան դաշտավայրում՝ 6-8 աստիճանով)։ Մեկ տարի առաջ դիտարկվում էր հակառակ պատկերը՝ միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 4-5 աստիճանով նորմայից բարձր էր։ Ջերմաստիճանի նման տատանումը կարող էր հանգեցնել ջեռուցման համար բնական գազի ավելի մեծ ծախսի։

ԵՏՄ վարկանիշում Հայաստանը երկրորդ տեղում է։ Առաջին տեղում Ղրղզստանն է, որը պարզապես ֆանտաստիկ ցուցանիշ է ցույց տվել՝ արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալի 35․9 տոկոսի աճ։ Երրորդ տեղում Ղազախստանն է ՝ 5․8 տոկոս, հետո Բելառուսը՝ 4․3 տոկոս։ Ամենավատ ցուցանիշները Ռուսաստանինն են։

Հունվարը ռուսաստանյան արդյունաբերության համար հուսադրող էր՝ արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 2․3 տոկոսով։ Սակայն փետրվարը, 2․7 տոկոսի անկումով, պարզապես ջնջել է այդ ձեռքբերումը։ Մարտին արդյունաբերությունը նորից աճ է գրանցել, բայց  մեկ տոկոսից էլ քիչ։

Տարվա առաջին եռամսյակը փակվել է աճի խորհրդանշական ցուցանիշով՝ 0․1 տոկոս։ Նկատենք, որ զրոյին այդքան մոտ նիշը կարելի է վերագրել նաեւ վիճակագրական սխալմունքին։ Այդ հանգամանքը Ռուսաստանի առանձին փորձագետներին առիթ էր տվել կասկածել արդյունաբերության աճի իսկությանը։ Բայց նկատենք, որ առաջատար ոլորտների մասով զրոյից շեղումն արդեն նկատելի է։ Եւ այսպես բնական հանածոների արդյունահանումը աճել է 1․2 տոկոսով, իսկ ահա վերամշակող արդյունաբերության արտադրանքը կրճատվել է 0․8 տոկոսով։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ