News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

The Guardian բրիտանական պարբերականը նոր մանարամասներ է հրապարակել՝ Ադրբեջանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։

Պարբերականի երկու զրուցակիցները՝ ադրբեջանցի նախկին դիվանագետ ու այլախոհ Արիֆ Մամադովն ու Շվեդիայից ԵԽԽՎ պատվիրակ Թոբիաս Բիլստրյոմը պատմել են կաշառքների մասին, որոնք Ադրբեջանն առաջարկել է Վեհաժողովի պատվիրակներին։

Մամադովի խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակն իր տիրապետության տակ ունեցել է 30 մլն եվրո։ Ըստ Մամադովի՝ «այդ գումարները նախատեսված էին պատվիրակությունների եւ առհասարակ ԵԽԽՎ-ին կաշառելու համար»։

Բիլստրյոմն ասել է, թե վստահության արժանի պատվիրակներից մեկն իրեն ասել է, որ իրեն կաշառք են առաջարկել քվերակության համար։

Հոդվածում նշվում է, որ չնայած Եվրոպայի խորհուրդը անհապաղ հետաքննության կոչ է արել, մարտին կոռուպցիոն գործով հանդիպման ժամանակ պատվիրակներն այդպես էլ որոշում չեն ըդնունել։

Բիլստրյոմն ընդգծում է, որ անիմաստ կլիներ, եթե Եվրոպայի խորհուրդը հրաժարվի կատարել անկախ հետաքննություն սկսելու խնդրանքը այն դեպքում, երբ Վեհաժողովը բախվել է այդքան լուրջ մեղադրանքների հետ՝ կոչ անելով աջակցել իր լեհ գործընկեր Վոյցեխ Սավիցկու հետաքննություն սկսելու առաջարկությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ