News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ՀՀԿ-ն նախընտրում է ուղղակի բակային հանդիպումները։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 20-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մենք սկսելու ենք մեր քարոզչությունը ապրիլի 21-ին, ոչ աշխատանքային ժամի։ Մեր ավագանու թեկնածուները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, քարոզչությունը սկսելու են Էրեբունի վարչական շրջանից»,- ասել է Շարմազանով եւ հավելել. «Մենք նախընտրել ենք ուղղակի բակային հանդիպումները, քանի որ մեր քաղաքացիների եւ քաղաքապետի մեր թեկնածուի միջեւ միջնորդներ պետք չեն»։

Նրա խոսքով, ենթաշտաբերը ձեւավորված են, շուրջ 460 ենթաշտաբ։

Հարցին, թե ինչու Տարոն Մարգարյանը չի ցանկանում բանավիճել իր մրցակիցների հետ, Շարմազանովը պատասխանել է. «Մենք ենք որոշում մեր օրակարգը։ Շատ մեծ ցուցակ ունենք, 195 հոգանոց, եթե հարմար գտնենք, մեր ցուցակի 60-րդ, կամ 15-րդ թեկնածուին կասենք կհանդիպի «Ելք»-ի առաջնորդների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ