News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում զոհվել է ռազմական խորհրդական, մայոր Օլեգ Բորդովը, հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ՊՆ-ի տվյալներով նա սպանվել է կայազորի վրա զինյալների հարձակման հետեւանքով։ Մայորը ռազմական խորհրդականների խմբի անդամ էր ու սիրիական զորքերի ստորաբաժանումների նախապատրաստական աշխատանքներով էր զբաղվում։

Ապրիլի 18-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարից մինչեւ մարտ Սիրիայում 21 ռուս զինվորական է զոհվել։ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքով ցուցակում հիշատակված անուններից ոչ մեկը ռուս զինծառայողներին չի պատկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ