News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները լոս Անջելեսի իրենց տունը վաճառել են 18.8 մլն դոլարով: Այս մասին գրում է «Los Angeles Business Journal»-ը:

Փաստաթղթերի համաձայն՝ «Holmby Hills» էլիտար թաղամասում գտնվող տունը պատկանում էր Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններին: Եղբայրներն այն գնել էին 2010 թվականին, 11 մլն դոլարով:

Երկհարկանի առանձնատանը 6 ննջարան, 5 լոգասենյակ կա, ինչպես նաեւ լողավազան եւ թենիսի դաշտ: Տունը վաճառքի էր հանվել 2016 թվականի հունիսին, 35 մլն դոլարով:

Նշվում է, որ Խաչատրյանների տունը գտնվում էր Playboy-ի հայտնի առանձնատնից ոչ հեռու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ