News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության նպատակով 07.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռազմիկ Հովհաննիսյանն ու Գոռ Չոբանյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բացահայտ առեւանգել են նույն քաղաքի բնակիչ Էդվարդ Սարիբեկյանին եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տ. Մեծի 42Ա տանից ոսկյա շղթայի գողության մեջ էդվարդ Սարիբեկյանին կասկածելու եւ այդ հարցի շուրջ վերջինիս հետ զրուցելու նպատակով հիշյալ տան բնակիչ Ռազմիկ Հովհաննիսյանը եւ նրա բարեկամ Գոռ Չոբանյանը Է. Սարիբեկյանին առաջարկել են նստել իրենց ավտոմեքենան, այնուհետեւ միասին մեկնել են Տ. Մեծի պողոտայի վրա գտնվող մեկ այլ վայր:

Տեղ հասնելուց հետո Ռ. Հովհաննիսյանը եւ Գ. Չոբանյանը մի խումբ անձանց հետ Է. Սարիբեկյանից պահանջել են հետ վերադարձնել գողոնը, ապա, անտեսելով նրա` գողության հետ որեւէ առնչություն չունենալու վերաբերյալ պարզաբանումները, նախնական համաձայնությամբ, Է. Սարիբեկյանի կամքին հակառակ, սահմանափակել են վերջինիս ազատ տեղաշարժը եւ շուրջ երկու ժամ նրան ապօրինի զրկել ազատությունից: Այդ ընթացքում Ռ. Հովհաննիսյանը եւ Գ. Չոբանյանը մի խումբ անձանց հետ ծեծի են ենթարկել Է. Սարիբեկյանին, այնուհետեւ նույն ավտոմեքենայով եւ կրկին բռնություն գործադրելու սպառնալիքով նրան ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաքի մեկ այլ վայր, որտեղ վերջինս, ծեծի ենթարկվելուց խուսափելու եւ առեւանգումից ազատվելու համար դիմել է փախուստի, սակայն այդ ընթացքում բարձրությունից վայր է ընկել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել:

Այսպիսով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ  մարդուն առեւանգելու համար Գոռ Չոբանյանին ու Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ