News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում Աշտարակի ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքաի վերջնամասում տղամարդու դի կա: Ոստիկանները վագոն տնակում հրազենային վնասվածքներով տղամարդու դի են հայտնաբերել, պարզվել է, որ նա Աշտարակի բնակիչ 52-ամյա Հարություն Մովսիսյանն է:

Դեպքի վայրում 10 պարկուճ է հայտնաբերվել, բոլոր 10 գնդակները դիպել էին Մովսիսյանին:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նույն օրը՝ ապրիլի 10-ին ժամը 21-ի սահմաններում, աշտարակցիներ Հարություն Մովսիսյանը եւ նրա ծանոթ 46-ամյա Արա Ն.-ն Աշտարակի ծայրամասում գտնվողն վագոն տնակում վիճել են: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ով դեռ ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Արա Ն.-ն խոստովանել է, որ նաեւ թմրանյութ է օգտագործում:

Ինչ վերաբերում է ծանոթին սպանելուն, նա ասաց. «Նենց չի, որ մտածված արել եմ, պատահական էլի»:

Դեպքի մանրամասները հետեւյալն են. Հարություն Մովսիսյանը հայհոյել էր Արա Ն.-ին անծանոթ մարդկանց, նա էլ, խմիչքի ազդեցության տակ, վերցրել էր ինքնաձիգը, կրակոցներ արձակել Հարությունի ուղղությամբ ու նրա մեքենայով դիմել փախուստի:

Ճանապարհին հարվածել էր երկու մեքենաների ու երբ իր վարած «ՎԱԶ 2107»-ը վերջնականապես շարքից դուրս էր եկել, մեքենան թողել էր ու փախել: Այդ մեքենայից հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, որոնք ուղարկվել են փորձաքննության: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ