Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության գործով կա կասկածյալ:
NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ քիչ առաջ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ջ. Ա.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ կատարվածից կարճ ժամանակ անց կասկածյալ է հայտնաբերվել, որն այժմ ոստիկանությունում է: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի, որի վրա առկա են դանակի հարվածներ: