News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուները ՝ «Ոտքի Ֆրանսիա» կուսակցության նախագահ Նիկոլյա Դյուպոն- Էնյանն ու «Աշխատանքային պայքար» ձախ կուսակցության առաջնորդ Նաթալի Արտոն քվեարկել են նախագահական ընտրություններում՝ ընտրատեղամասերի բացումից հետո առաջին ժամվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկու թեկնածուներն էլ քվեարկել են Ֆրանսիայի կենտրոնական մասում, այլ ոչ թե մայրաքաղաքում։ Դյուպոն- Էնյանը քվեարկել է Էսոն դեպարտամենտում, իսկ Արտոն քվեարկել է Սեն- Սեն-Դենի դեպարտամենտում։

Իր ընտրությունն է արդեն կատարել նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ