News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆանսյուա Ֆիյոնի կինը վաղ առավոտյան եկել է Սարտա դեպարտամենտի ընտրատեղամաս ու քվեարկել նախագահական ընտրություններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ակնկալվում է, որ նրա ամուսինը Փարիզում կքվեարկի

Հունվարի վերջին Ֆիյոն ամուսինների շուրջը սկանդալ էր բորբոքվել ՝ Պենելոպա Ֆիյոնին ֆիկտիվ աշխատանքի դասավորելու հետ կապված։ Ըստ լրատվամիջոցների, Պենելոպան ութ տարի շարունակ ստացել է աշխատավարձ որպես խորհրդարանական Ֆրանսուա Ֆիյոնի օգնական։ Հայտնում էին, որ նույն ձեւով ֆիկտիվ վճարվել են նաեւ Ֆիյոնի երկու երեխաները։ Ընդ որում ընտանիքի անդամներին խորհրդարանում տարբեր պաշտոնների ընդունելը չի հակասում օրենքներին, եթե միայն նրանց աշխատանքը ֆիկտիվ չէ։

Դրանից հետո Ֆիյոնի մեղադրել են պետական միջոցների մսխման համար։ Մեղադրանքի առանձին կետ է կազմել «ազդեցության առեւտուրը», խոսքը այն կոստյումների մասին է, որոնք նախկին վարչապետին նվիրել էր նրա ընկեր փաստաբան Ռոբեր Բուրժին։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ