News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելն ու Պաղեստինը պետք է վերադառնան բանակցային սեղանի մոտ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը տարածաշրջան ուղեւորվելուց առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, բանակցային գործընթացի նպատակը կարող է լինել միայն այն լուծումը, որի հիմքում երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծումն է։ «Մենք աջակցում ենք խորհրդակցությունների անցկացումը՝ «երկու պետությունների» սկզբունքի հիման վրա լուծում ապահովելու նպատակով, միայն նման լուծումը կարող է կայուն լինել»,- շեշտել է նախարարը։ «Մենք կցանկանայինք, որ երկու կողմերն էլ լրջորեն վերաբերեն բանակցային գործընթացին ու հույս ունենք, որ նրանք անկեղծորեն պատրաստ են խորհրդակցություններին»,- հավելել է նա։

Գաբրիելը նշել է, որ Գերմանիան պատմականորեն աջակցում է Իսրայելին, բայց այդ համերաշխությունը նաեւ նշանակում է, որ Բեռլինը «կողմ է Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու արժանի գոյությանը»։

Գերմանիայի ԱԳ նախարարը ծրագրում է ապրիլի 23-ից 25-ը Հորդանան, Իսրայել ու Պաղեստին այցելել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ