News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը, ով անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, իր հակառակորդին՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին «թուլամորթ է անվանել», ով չգիտի, թե ինչպես լուծել ահաբեկչության խնդիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է  Մարին Լը Պենը՝ Պա դե Կալե դեպարտամենտի շուկաներից մեկը այցելելու ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես եկել եմ, որպեսզի երկրորդ փուլի քարոզարշավը սկսեմ այն միակ ձեւով, որը ես գիտեմ՝ տեղում, ֆրանսիացի ժողովրդի հետ, որպեսզի նրա ուշադրությունը սեւեռեմ շատ դժվարին թեմաների շուրջ։ Այսօր դա ահաբեկչությունն է։ Եւ ամենամեղմը, որ մենք կարող ենք ասել այդ հարցի շուրջ, այն է, որ Մակրոնը թուլամորթ է»,-ասել է Լը Պենը։

Ըստ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի՝ երկրորդ փուլ են անցնում «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ ձայների 23,75 եւ 21,53 տոկոսով համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ