News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել Սիրիա իր այցելության հարցով լսումներին, ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ։

«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, հաշվի առնելով Վեհաժողովի զգալի քանակության անդամների խնդրանքը, համաձայնել է մասնակցել Սիրիա կատարած իր այցելության թեմայով լսումներին, որոնք բաց են Վեհաժողովի բոլոր անդամների համար»,- ասվում է փաստաթղթում։ Լսումները կկայանան երեքշաբթի։

Ավելի վաղ, Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների առաջին օրը, Ագրամունտը ներողություն էր խնդրել Սիրիա կատարած այցելության համար՝ նշելով, որ այդ ուղեւորությունը սխալ էր։ Նա հավելել է, որ Վեհաժողովում շատերն են այդ ուղեւորության կապակցությամբ մտահոգություն արտահայտել։

Ներողության խոսքից անմիջապես հետո խորհրդարանականները ԵԽԽՎ նախագահից պահանջել են հրաժարական տալ։

ԵԽԽՎ կանոններում չկան դրույթներ Վեհաժողովի նախագահի իմփիչմենթի մասին։ ԵԽԽՎ նախագահը կարող է միայն հոժարակամ հրաժարական տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ