News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

68 հայազգի երաժիշտներ, որոնք ապրում ու աշխատում են աշխարհի 20 երկրներում, միավորվել են «Համահայկական նվագախմբի» կազմում ու այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, համերգ տվել Երեւանի օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կատարվել են դասական ու ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները  (ֆոտոռեպորտաժ

Ռուզաննա Սիրունյանը՝ նախագծի կազմակերպիչներից մեկը, լրագրողներին պատմել է, որ այդ նախագծի կազմակերպման գործում դժվարություններ, իհարկե, եղել են, ի վերջո հեշտ չէ տարբեր երկրներում աշխատող մարդկանց միավորել մեկ միասնական «օրգանիզմի», մեկ նվագախմբի մեջ։ Այդուհանդերձ, բոլոր դժվարությունները հաղթահարվել են։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համերգի ժամանակ կոչ է արել ոչ միայն վայելել երաժշտությունը, այլեւ ուշադրություն դարձնել կադրերին, որոնք ցուցադրվելու են էկրանին նվագախմբի ետեւում։ Դրանք հավաքել էր համերգի ռեժիսոր Արամ Սուքիասյանը, ու այդ կադրերը, նախարարի խոսքով, հոյակապ լրացնում են երաժշտական ստեղծագործությունները։

Համերգը սկսվել է Ալեքսանդր Աճեմյանի ուվերտյուրայից՝ նվագախումբն այն կատարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հնչել են նաեւ հայտնի ժամանակակից հեղինակների՝ օրինակ Սերժ Թանկյանի ու Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Նախագիծը իրականացվում է նախագահի աջակցությամբ ու Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ