News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Վարչական առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակեմ քաղաքացիների առաջարկած թեկնածուներից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում նշել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով եթեր է մտելԿնետրոն վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտից:

Նա դիմելով երեւանցիներին՝ նշեց. «Գաղափարը հետեւյալն է. ես ձեզ ուզում եմ կոչ անել, որ դուք Կենտրոն վարչական շրջանի ձեր թեկնածուներին առաջարկեք այս տեսանյութի տակ: մենք անպայման կքննարկենք նրանց թեկնածությունները: Նման գործողության նպատակն է ցուցարել, որ մենք իսկապես ցանկանում ենք քաղաքում կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդավարական իշխանությամբ: Ամեն մի վարչական շրջանի համար կունենանք այսպիսի եթեր:

Ես կարող եմ նաեւ խոստանալ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված լավագույն թեկնածուները, որոնք կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, անպայման որեւէ աշխատանք կստանան Երեւանի քաղաքապետարանի համակարգում»:

Փաշինյանի խոսքով, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը մոտ 2 հազար աշխատող ունի, որը շատ ուռճացված թիվ է: Նա ընդգծեց, մի կողմից պետք է օպտիմալացնել աշխատողների թիվը, մյուս կողմից նոր կադրերով հագեցնել. «Մենք չենք պատրաստվում կուսականացնել Երեւան քաղաքը, ինչպես կուսակցականացրել է ՀՀԿ-ն: Մենք պատրաստվում ենք ձեւավորել իսկապես ժողովրդական իշխանություն, որը հաշվետու է ժողովրդի առջեւ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ