News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի աշխատանքները «Վերնիսաժում» շարունակում են պահանջված մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հաց բերողի» ընկերը՝ Սամվել Թադեւոսյանը: Նա նշեց, որ «Վերնիսաժում» շատերն են շարունակում հետաքրքրվել, հարցնել նրա աշխատանքների մասին:

«Նրա եղբայրը ավարտին է հասցնում  կիսատ աշխատանքները, բերում է, որ վաճառենք: Վերնիսաժում Արթուրի տաղավարն օգտագործվում է մեր կողմից, որտեղ իր աշխատանքներն ենք նաեւ վաճառում»,-ասաց նա:

Սամվել Թադեւոսյանը նշեց, որ «Հաց բերողի» տաղավարի մոտ կատարվող իրարանցումը նկատելով՝ հաճախ են զբոսաշրջիկները մոտենում  եւ ցանկանում իմանլա, թե ով է Արթուր Սարգսյանը:

«Վերնիսաժում ռուսներ էին, հարց տվեցին՝ ով ա ինքը, չգիտեի, թե ոնց բացատրեի էդ մարդկանց, որ հասկանային, թե ով է եղել: Երկու բառով բնութագրեցի՝ մարդ, որին իշխանությունն անվանեց տեռորիստ, բայց ժողովուրդը՝ «Հաց բերող»»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ