News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին անհրաժեշտ է կրճատել սպառումը՝ հօգուտ ներդրումների աճի։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Ռուսաստանի ԿԲ-ի նախագահի առաջին տեղակալ Կսենիա Յուդաեւան՝ ԱՄՀ ու ՀԲ-ի Գարնանային ամենամյա հանդիպումների ժամանակ՝ Վաշինգտոնում։

2015-2016 թթ ռուսաստանցիները սկսել են զգալիորեն շատ գումար տնտեսել։ Դա օգնել է կատարել ԿԲ-ի ու ՖԻննախի 2 նպատակները՝ նվազեցնել գնաճն ու ստեղծել նախապայմաններ՝ ներդրումների աճի համար։

2014-ին 100 վաստակած ռուբլուց Ռուսաստանի բնակիչները միջին խնայում էին ընդամենը 9 ռուբլի, իսկ 2015-ին՝ արդեն 15․4 , 2016-ին էլ՝ 14․9 ռուբլի։

Արդյունքում 2015-ին մեծածախ առեւտուրը կրճատվել է 10 տոկոսով, ինչն աննախադեպ անկում է 1970-ից հետո։

Ռուսաստանը հայկական արտադրանքի խոշորագույն ներմուծողն է։ Ռուսաստանի շուկաներ է արտահանվում հայկական մրգերի ու բանջարեղենի , նաեւ պտղաբանջարեղենային պահածոների, ձկան, պանրի, գինու ու կոնյակի արտահանման մեծ մասը։

Ռուսաստանում ապրանքների ու ծառայությունների ցածր պահանջարկը օգնել է զսպել բարձր գնաճը։ Արդյունքում , եթե 2014-ին այն կազմում էր մոտ 11․4 տոկոս, 2015-ին՝ 12․9 տոկոս, ապա 2016-ին՝ ընդամենը 5․4 տոկոս։

«Ըստ էության խնայողությունների նորմայի աճն է հենց եղել այն պատճառներից մեկը, որ մենք կարողացել են նվազեցնել գնաճը։ Ու դա վերաբերում է ոչ միայն ԿԲ-ի քաղաքականությանը, այլ երկրի ընդհանուր քաղաքականությանը։ Մեզ պետք է ներդրումային աճ, ու դա ենթադրում է որոշակի տեղաշարժ՝ սպառման հաշվին աճից դեպի ներդրումների հաշվին աճ»,- նկատել է Յուդաեւան։

Նա ուշադրություն է դարձրել, որ խնայողություններից դեպի ներդրումներ ուժեղ տեղաշարժ ակնկալել չարժե, բայց որոշակի արդյունքների հնարավոր է հասնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ