Կանադայի Ալբերտա նահանգում Rugged Bear զորավարժությունների ընթացքում մեկ զինծառայող է զոհվել, եւս երեքը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CBC News-ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Ուեյնրայթ բնակավայրում գտնվող զինուժի բազայում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։
Ռազմական ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։ Պատահարի մասին առավել մանրամասն տեղեկություններ դեռ չկան։