News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող հայցով Սահմանադրական դատարանի նիստում ներկայացրեց հանձնաժողովի դիրքորոշումը:

ԿԸՀ ղեկավարը հիշեցրեց քվեարկության արդյունքները չեղյալ համարելու հարցը կարգավորող օրենսդրական դրույթները: Այսինքն, հիշեցրեց Մուկուչյանը, խախտումների սոսկ թվարկումը բավարար չէ: Անհրաժեշտ է հաստատել, որ դրանք քվեարկության արդյունքները կասկածելի են դարձնում եւ անհնար է որոշել ընտրողների իրական կամարտահայտությունը, որպեսզի արդյունքներն անշրջելի բնույթ ունենան: Հակառակ դեպքում ընտրությունները կայացած են համարվում:

Անմիջաբար անդրադառնալով հայցվորի եզրահանգումներին՝ Մուկուչյանը հայտարարեց, որ դրանք սուբյեկտիվ բնույթ ունեն, իրականության հետ ոչ մի կապ չունեն, այլ մարդկանց խոսքերից են վերապատմվում: Նրա խոսքով՝ նեկայացված նյութերն ընդհանրապես ոչ մի արժեքավորություն չեն ներկայացնում:

«Հայտարարությունը զուրկ է իրավական հիմնավորումներից»,- պնդեց Մուկուչյանը: Այսուհանդերձ, ԿԸՀ նախագահը անընդհատ կրկնելով հայտարարության անհիմն լինելու միտքը, այն մեկնաբանեց առանձին դրույթներով: Բարձրագույն դատարանի անդամները երկար ժամանակ համբերատար լսում էին Սահմանադրությունից եւ օրենքներից բերված քաղվածքները: Մուկուչյանը հիշեցրեց, որ օրենքը պաշտոնատար անձին արգելում է պաշտոնական լիազորությունների կատարման ժամանակահատվածում քարոզչություն կատարել, իսկ նման փաստեր, Մուկուչյանի կարծիքով, հայցվորը չի ներկայացրել: Հայցվորի նշած վարչապետի, պաշտպանության, արդարադատության եւ այլ նախարարների մասնակցությունը ՀՀԿ-ի օգտին անցկացված հանրահավաքներին ԿԸՀ ղեկավարն օրենքի խախտում չի համարում:

Մուկուչյանի կարծիքով առանց ապացույցների է մնում խախտումների զանգավածային լինելու պնդումները, շատ հաղորումներ առհասարակ խախտումներ չեն, մյուս դեպքերում հասականալի չէ, թե ո՞ր ընտրատեղամասերի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հրապարակումներին՝ Մուկուչյանը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում ԿԸՀ-ն ինքն է արձագանքել խախտումների մասին հաղորդումներին։ Մեկնաբանելով կողմնակի անձանց մասնակցության մասին հաղորդումները, որոնք օգնել են առողջական խնդիրներ ունեցող ընտրողներին՝ Մուկուչյանը հիշեցրել է, որ դա կարգավորվում է օրենքով, իսկ որպես չարաշահումները զսպող մեխանիզմ մի շարք պահանջներ են գրանցվել այդ անձի հանդեպ։ Ընտրատեղամասերում խցիկների տեղադրման մասով խախտումների վերաբերյալ ԿԸՀ ղեկավարը հայտարարել է, որ հայցորդի նշած ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում խախտումներ չեն արձանագրվել։

Տիգրան Մուկուչյանը մանրամասնորեն խոսեց դիտորդների ու վստահված անձանց, նրանց  լիազորությունների, հայցորդ կողմից ներկայացրած չգրանցված խախտումների թվի, ընտրողների ցուցակների հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ