News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 26-ին հանդիպել է քուվեյթցի ներդրող Չարլզ Հայդերի հետ։ Ներդրողը հետաքրքրված է Հայաստանում շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտով։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը Չարլզ Հայդերի հետ քննարկել է Հյուսիս–Հարավ ճանապարհի կառուցման ոլորտում անհրաժեշտ ներդրումները, իրականացման հնարավոր տարբերակները եւ առաջարկել համագործակցության հեռանկարները քննարկել նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։

Քուվեյթցի ներդրողն իր հետարքրքությունն է հայտնել նաեւ Հայաստանում էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի առնչությամբ։ Ներդրողն իր աջակցությունն է հայտնել իր գործընկերներին Հայաստան հրավիրելու գործում՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։

Նախարար Կարայանը նշել է․ «Ձեզ առաջարկում եմ այցելել նախարարութան կողմից ստեղծված investmentprojects.am կայքը, որն անհրաժեշտ տեղեկատվության է պարունակում թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի եւ թե՛ առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագիր մանրամասն քննարկել Ձեր եւ ձեր գործընկերների հետ»։

Չարլզ Հայդենն էլ իր հերթին նշել է, որ շնորհակալ է արդյունավետ քննարկման համար եւ հավելել․«Ուրախ եմ տեսնել Ձեր կառավարության քաղաքականությունը ներդրումների ոլորտում։ Ակնհայտ են ներդրումային միջավայրի դրական փոփոխությունները։ Հայաստանն իսկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ