News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրական ցուցակների հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում: Այս մասին նա հայտարարեց ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի նիստում, որի ընթացքում քննվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցը:

Ավելի վաղ հայցվոր կողմը հայտարարել էր բազմաթիվ խնդիրների մասին, այդ թվում՝ կապված ընտրական ցուցակների հետ:

Սրա հետ կապված Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ցուցակները ընտրություններից 3 շաբաթ առաջ ընտրողներին հասանելի էին, այդ թվում՝ ԿԸՀ-ի կայքի միջոցով:

Եվ այս ամբողջ ընթացքում միայն մեկ դիմում է եղել, հավաստիացրեց Մուկուչյանը:

Նա շեշտեց, որ առաջին անգամ տեղամասերում տեղադրված էին տեսախցիկներ, եւ քվեարկության ընթացքը համացանցում հեռարձակվել է: Նա միեւնույն ժամանակ հիշեցրեց, որ եթե նույնիսկ բոլոր տեսախցիկները շարքից դուրս գային, եւ հեռարձակումն ընդհանրապես ընդհատվեր, դա, միեւնույն է, օրենքի խախտում չէր լինի, եւ հակառակը պնդելը սխալ է:

Մուկուչյանի կարծիքով՝ Հայաստանը ընտրական գործընթացի թափանցիկության եւ ընտրողների գրանցամատյանում տվյալների հասանելիության տեսակետից շատ լավ դիրքում է:

Եզրափակելով՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ պատասխանողը հայցն անհիմն է համարում, եւ այն մերժման է ենթակա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ