News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Քանաքեռ համայնքում  քարոզարշավի ժամանակ կարեւոր բացահայտում արեց։ Շամպայն, գինիների գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարեց, թե 2008–2009 թվականին, երբ գտնվում էր ընդհատակում, չորս ամիս թաքնվել է հենց այդ շենքում։ Փաշինյանի հայտարարությունից անակնկալի եկան  նույնիսկ «Ելք» դաշինքի որոշ անդամներ։

«Այս շենքի բնակիչների համար ես կարեւոր հայտարարություն ունեմ. 2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում եւ դուք չեք իմացել դրա մասին»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թ. մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով անցել էր ընդհատակ, որտեղ  1 տարի 4 ամիս  մնալուց հետո 2009 թ. հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ՀՀ դատախազություն, կալանավորվել եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է, իսկ 2011 թ. Մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ արձակվել, 2012–ին ընտրվել պատգամավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ