News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու: Բանն այն է, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու, եւ նշանակվելիք նախարարները պաշտոնավարելու են ընդամենը մեկ տարի: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում մեկ տարի անց պաշտոնների համար կրկին մրցավազք է սկսվելու:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը կպաշտոնավարի մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ լրանան նախագահական իր լիազորությունները, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու երկիրը վերջնական անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի: 

Միայն դրանից հետո կձեւավորվի հիմնական կառավարությունը` քաղաքական նոր կառավարման համակարգի տրամաբանությանը համապատասխան: Այս փաստը, բնականաբար, ՀՀԿ-ականների մի մասն ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի մեկ տարվա ընթացքում այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին: 

Ի դեպ, այս ամենով պայմանավորված՝ հավանական է, որ մեկ տարվա կյանք ունենա նաեւ ՀՀԿ-ՀՅԴ ձեւավորվելիք կոալիցիան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որպեսզի փաստաթղթավորված երաշխիքներ ստանա առաջիկա հինգ տարում կոալիցիայի կազմում լինելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ