News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի դպրոցների եւ վարժարանների հասանելիության սահմանափակում եւ արգելափակում, բողոքի ցույցեր ուսումնական հաստատությունների մոտ. հինգշաբթի երիտասարդները միաժամանակ դեմ են հանդես եկել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներին, որոնք անցել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանս Պրեսը» հայտնում է, որ 20 ուսումնական հաստատությունների մուտքը վաղ առավոտյան սահմանափակվել է, չորսի մուտքն ամբողջովին փակվել է, եւս 6-ի մուտքը՝ մասնակի: «Մյուսներում ձեռնարկվել են արգելափակման փորձեր, եւ ոչ հեռու բողոքի ակցիաներ են ընթանում»,- հայտնել է գործակալությունը:

Երիտասարդները հանդես են գալիս «ո՛չ Մարին, ո՛չ Մակրոն, ո՛չ հայրենիք, ո՛չ տեր» եւ «նրանց ընտրությունները մեր ապագան են» կարգախոսներով:

Մի քանի ժամ անց ուսումնական հաստատությունների մի մասում բողոքի ցույցերն ավարտվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ