News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Ճապոնիան քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակը, հայտնել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով։ Պուտինը համակարտության մեջ ներառված բոլոր երկրներին կոչ է արել զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից։ Աբեն հայտնել է, որ Հյուսիսային Կորեան պետք է պահպանի ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը , փոխանցում է RNS-ը։

Պուտինը կոչ է արել վերադառնալ վեցկողմանի բանակցությունների՝ Հյուսիսային ու Հարավային Կորեաների, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ, որոնք դադարեցվել էին 2008-ին ՝ Փհենյանի նախաձեռնությամբ, որը դժգոհություն էր հայտնել ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերի կապակցությամբ, որոնք դատապարտում էին նրա հրթիռային փորձարկումները։

Աբեն իր հերթին հավելել է «Մենք նախագահ Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ Ճապոնիան ո ւ Ռուսաստանը այսուհետ նույնպես սերտ համագործակցելու են Հյուսիսային Կորեայի հետ, որպեսզի համոզեն նրա ամբողջովին հետեւել ՄԱԿ ԱԽ բանաձեւերին ու զերծ մնալ հետագա սադրիչ գործողություններից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ