News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության արագ եւ խաղաղ, եւ արդարացի հանգուցալուծման համար կա մեկ խոչընդոտ, դա Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանելով վաղը կայանալիք եռակողմ հանդիպումը՝ նա նշել է. «Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք, որ դրական ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց մեկ անգամ չէ, որ ասել ենք` խնդրի արագ, խաղաղ, եւ արդարացի հանգուցալուծման համար կա մեկ խոչընդոտ, դա մեր հարեւանի՝ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է»։

Ըստ Շարմազանովի, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: «Եթե դրանք կյանքի չեն կոչվում, խոչընդոտների են հանդիպում, կամ մասամբ են կյանքի կոչվում, պա բացառապես Ադրբեջանի մեղքով»,- ասել է Շարմազանովը հավելելով, թե հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել եւ հստակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ