News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կողմից հնարավոր խախտումների մասին Պենտագոնի նախաձեռնած հետաքննությունը օրինական է , հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Պատասխանելով ՊՆ-ի անցկացրած հետաքննության մասին հարցին, Սփայսերը ասել է «Դա օրինական է։ Եթե նրանք համարում են, որ խախտում է տեղի ունեցել, ապա Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը պետք է հետաքննի այն։ Մենք ողջունում ենք դա»։

Պենտագոնի գլխավոր տեսուչը սեփական հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, արդյոք Մայքլ Ֆլինն առանց իշխանությունների թույլատվության հոնորարներ է ընդունել օտարերկրյա աղբյուրներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ