News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օռլանդո քաղաքում Walt Disney World ժամանցային գոտում ծրագրում են բացել հյուրանոց՝ նվիրված «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագային, հայտնում է The Telegraph-ը։

Հյուրանոցը պետք է բացվի 2019-ին։ Նախնական տվյալներով, շենքը հիշեցնելու է «Հազարամյա բազեն»՝ տիեզերանավ «Աստղային պատերազմներ» ֆիլմից ։

Հյուրանոցում սկսելու են աշխատել ֆիլմի պերսոնաժների կոստյումներով անիմատորներ։ Սնունդն ու ըմպելիքները դրոիդներն են մատուցելու։ Խոսքը «Աստղային պատերազմներ»-ի պերսոնաժների նման ռոբոտների մասին է։

Հյուրանոցի այցելուները կկարողանան մասնակցել այսպես կոչված գաղտնի առաքելությունների՝ խաղերի հյուրանոցի տարածքում կամ էլ ժամանցի գոտում։ Հայտնի է նաեւ, որ հյուրանոցում լինելու է լողավազան, ակվապարկ ու ֆիթնես կենտրոն։

Համարների վարձակալության գները 900 դոլարից։ Ընդ որում համարը հնարավոր կլինի ամրագրել առավելագույնը երկու գիշերով։

Հիմա քալիֆորնիական Դիսնեյլենդում կառուցվում է «Աստղային պատերազմներ»-ին նվիրված թեմատիկ պարկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ