News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն կճանաչի Թուրքիայի հանրաքվեի արդյունքները ու շահագրգռված է այդ երկրի կայունությամբ։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անդամ ու թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ նիստի ժամանակ Թուրքիայի վերաբերյալ քննարկումներից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նախ մենք հարգում ու ընդունում ենք յուրաքանչյուր երկրի ՝ այդ թվում Թուրքիայի ինքնիշխան իրավունքը իր կառավարման համակարգը որոշելու հարցում, ինչը Թուրքիան է արել հանրաքվեի ժամանակ։ Մենք հարգում ենք հանրաքվեի արդյունքները, չնայած ընդունում ենք, որ ներկայացվում են, կամ ծրագրում են ներկայացնել բողոքարկումներ»,- ասել է Մոգերինին լրագրողներին։

Ընդ որում նրա խոսքով ԵՄ-ն «ակնկալում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրականացվեն նախեւառաջ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաների ու ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտարկումների հիման վրա, մանավանդ երբ հրապարակվի հանրաքվեի մասին դիտարկումների վերջնական զեկույցը»։

«ԵՄ-ն միանշանակ շահագրգռված է կայուն, անվտանգ, տնտեսապես զարգացած ու ժողովրդավարական Թուրքիայով, որը մի շարք հարցերի շուրջ կարեւոր գործընկեր ու կարեւոր դերակատար է։ Մենք մտադիր չենք անել որեւէ բան, որը կվնասի Թուրքիային կամ թուրք ժողովրդին»,- ասել է Մոգերինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ