News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հույն ձկնորսները 7-մետրանոց շնաձուկ են բռնել Սկոպելոս կղզու մոտ՝ Էգեյան ծովի արեւմտյան մասում, հայտնում է skopelos-news.blogspot.gr տեղական բլոգը:

Ավելի քան 300 կգ կշռող շնաձուկը ընկել է կղզում հայտնի ձկնորս Բրուսիանիս եղբայրների ցանցի մեջ: Շնաձկան լուսանկարը հրապարակվել է համացանցում:

Հունաստանի մերձակա ջրերում խոշոր շնաձկներ հազվադեպ են հանդիպում: Սակայն մարտին Նեա Կիո ձկնորսական բնակավայրի ձկնորսները 4-մետրանոց շնաձուկ էին բռնել, իսկ 2 օր անց եւս մեկ շնաձուկ, որն ունեցել է 2,5 մետր երկարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ