News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կահիրեի մարզադաշտում կաթոլիկ պատարագ է մատուցել: Euronews-ի փոխանցմամբ՝ պատարագին 25 հազար մարդ է մասնակցել:

Սրբազան Քահանայապետը բոլոր կրոնների ներկայացուցիչներին կոչ է արել միավորվել բռնության եւ անհանդուրժողականության դեմ, այդ թվում՝ կրոնական:

Հռոմի պապի այցը Եգիպտոս կայացավ ղպտիների տաճարների վրա նոր հարձակումներից երեք շաբաթ անց:

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապն այցելել է այն եկեղեցի, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին ահաբեկչություն էր իրականացվել: Չնայած վտանգավոր իրադրությանը՝ Հռոմի պապը չի հրաժարվել մարզադաշտի տարածքում պատարագ մատուցելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ