News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ֆիլիպինցի իր գործընկերոջը` Ռոդրիգո Դուտերտեին հրավիրել է Սպիտակ տուն: Այս մասին հաղորդում է  The Hill-ը:

«Նախագահ Թրամփը հաճույք է ստացել շփումից եւ ասել, որ անհամբերությամբ սպասում է իր Ֆիլիպիններ այցին, որը նախատեսված է նոյեմբերին», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Թրամփը նաեւ Դուտերտեին է հրավիրել ԱՄՆ այցելել` «ամերիկա-ֆիլիպինյան դաշինքի կարեւորությունը քննարկելու համար»:

Դուտերտեն իրեն ներկայացրել է որպես Թրամփի մեծ երկրեպագու, նրան իմաստուն եւ առաջադեմ մտածող անվանել եւ այդ իմաստով համեմատել իր հետ:

Սակայն Դուտերտեն բոլորովին այլ հարաբերությունների մեջ էր ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի հետ: Նա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային առաջարկել է գնալ գրողի ծոցը, որից հետո Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Ֆիլիպիններին օգնության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ