News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007) հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայից ԵՄ-ի դուրս գալը (Brexit) իրեն ստիպել է վերադառնալ քաղաքականություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ Բլերը կարծում է, թե «բրիտանական քաղաքականությունում հսկայական անցք կա, որն ինքը կարող է լցնել» եւ մտադիր է մեծ դեր խաղալ Եվրամիության՝ երկրի դուրս գալու հետ կապված։ Փետրվարին Բլերը կոչ է արել երկրի ԵՄ-ի անդամակցությանն աջակցող քաղաքացիներին բողոքարկել Brexit-ի որոշումը։

«Brexit-ն ինձ համար ուղղակի խթան է՝  քաղաքականությունում առավել ակտիվ մասնակցություն ունենալու համար»,-Mirror-ի հետ հարցազրույցում ասել է 63-ամյա Բլերը։

«Ես չեմ ցանկանում հայտնվել մի իրադրությունում, երբ մենք ապրում ենք այդ պատմական պահը, իսկ ես ոչինչ չեմ ասել, որովհետեւ դա կնշանակի, որ ես չեմ անհանգստանում երկրի համար։ Ես անհանգստանում եմ», - ասել է նախկին վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ